Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում երեք մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է


Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում երեք մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է
Մարտ 24 16:01 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 04:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

 

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1967թ.), «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Ս.Հ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Գ.Ս.) ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Հ.-ն (ծնված 2002թ.), հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները Խ.Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Խ.Մ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: