7 նշան, որ շտապ հանգստի կարիք ունես


7 նշան, որ շտապ հանգստի կարիք ունես
Մարտ 24 21:15 2019

Տարվա աշխատանքով ու առօրյա հոգսերով՝ հաճախ չենք նկատում, թե ինչպես է սթրեսը քայքայում մեր օրգանիզմը։ Սակայն չի կարելի մատների արանքով նայել դրան։ Քրոնիկ հոգնածությունն ու սթրեսը կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ օրգանիզմի համար։ Ահա 7 նշաններ, որոնք ցույց են տալիս, որ քրոնիկ սրթես ունեք ու շտապ հանգիստ է անհրաժեշտ։

Վերցնում եք բոլոր վարակները։

Երբ օրգանիզմը մշտական սթրեսի մեջ է, իմունիտետը կտրուկ ընկնում է, եւ մարդ սկսում է հաճախ հիվանդանալ։

Քթից արյունահոսություն կա։

Սա նույնպես օրգանիզմում առկա սթրեսի հետեւանք կարող է լինել։

Հիշողությունն է դավաճանում։

Քրոնիկ հոգնածությունը կարող է բերել հիշողության հետ խնդիրների։

Մազերն են թափվում։

Օրական որոշակի քանակով մազի թափվելը բնական է, սակայն առատ մազաթափությունը կարող է սթրեսի մասին վկայել։

Չափազանց էմոցիոնալ եք դարձել։

Սրթեսին բնորոշ է տրամադրության արագ փոփոխությունը, հուզականությունը, նյարդային վիճակը։

Շատ եք քրտնում։

Ձեռքերի ու ոտքերի առատ քրտնարտադրությունը եւս կարող է քրոնիկ հոգնածության նշան լինել։

Միզասեռական օրգանների վարակներ։

Կարող է անհավատալի հնչել, սակայն օրգանիզմի սթրեսը բերում է նման խնդիրների։

Ամսականները ցավոտ են։

Եթե օրգանիզմը հոգնած է, ամսականների ժամանակ ցավերը շատ ավելի սուր են լինում։