Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ձորը սահած ավտոմեքենայի վարորդը չի հայտնաբերվել


Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ձորը սահած ավտոմեքենայի վարորդը չի հայտնաբերվել
Մարտ 24 15:45 2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի (վարորդը չի հայտնաբերվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը