Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից


Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից
Մարտ 24 15:19 2019

Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից, հայտնում է National Enquirer-ը։ Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին որոշել է հայրենի Լոս Անջելեսից տեղափոխվել Նյու Յորք  և զբաղվել թատերական կարիերայով։ Բացի այդ, նշվում է, որ Ջոլին դժգոհ է Բրեդ Փիթից 
ամուսնալուծվելու ժամանակ ռեժիսորների և գործընկերների աջակցության 
բացակայությունից։ Դերասանուհու շատ ընկերներ նույնիսկ աջակցել են Փիթին։ 

Միևնույն ժամանակ հոլիվուդյան շատ պրոդյուսերներ սկսել են քիչ հրավիրել 
Ջոլիին նկարահանման՝ նրա անհուսալիության պատճառով։ Դերասանուհու մոտ 
նյարդային վերջին պոռթկումը հանգեցրել է 1 մլն դոլարի վնասի՝ մեկշաբաթվա 
հարկադիր պարապուրդի պատճառով։