Երիտասարդ Դունամալյանները դուրս են գրվել հիվանդանոցից, գյուղապետի հայրը տեղափոխվել է Վանաձոր


Երիտասարդ Դունամալյանները դուրս են գրվել հիվանդանոցից, գյուղապետի հայրը տեղափոխվել է Վանաձոր
Մարտ 24 14:37 2019

Նախօրեին Սպիտակ բժշկական կենտրոն տեղափոխված 22-ամյա Արմեն Դունամալյանը և 31-ամյա Իշխան Դունամալյանը ամբուլատոր բուժում են ստացել և դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Հայկ Դունամալյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Այս մասին News.am-ին տեղեկացրին Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնից։

Տուժածներն ունեցել են հրազենային վնասվածքներ, երիտասարդներից մեկի մարմնից փորձել են գնդակը հանել, բայց չի հաջողվել։ Նա տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ հատուկ սարքերի միջոցով գնդակը հանել են։


Հիշեցնենք, որ մարտի 23-ին Լոռու մարզի Շենավան համայնքից Սպիտակ բուժկենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած համայնքի գյուղապետի պաշտոնակատարի հայրը՝ Հայկ Դունամալյանը, որդին Արմեն Դունամալյանը և նախկին գյուղապետի որդին՝ 31–ամյա Իշխան Դունամալյանը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1–ին մասի և 258 հոդվածի 41–րդ մասի հատկանիշներով։