Ադրբեջանի բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Ադրբեջանի բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, կան տուժածներ
Մարտ 24 14:13 2019

Ադրբեջանի հյուսիսում բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 4 մարդ է տուժել, հաղորդում է РИА Новости-ն:

Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը 4 սենյականոց տան նկուղում տեղի ուենցած գազի արտահոսքն է եղել:

Հաղորդվում է, որ հրդեհ չի եղել, սակայն հարվածի ալիքից տան հատակը փլվել է, պատերին ճաքեր են առաջացել: Դեպքի առնչությամբ քննություն է տարվում:

loading...