Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել


Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել
Մարտ 24 13:55 2019

«Սիրելի ընկերներ և գործընկերներ, Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի պաշտոնական էջը` annahakobyan.am, որը կսկսի գործել մարտի 26-ից»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսսնակ Հասմիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: 
«Հատուկ շնորհակալություն Sevuni &Tevian-ի թիմին` Janik SevoyanLilya AvagyanTatev Avagyan լուսանկարիչ Sargis Mkoyan-ին, համատեղ ստեղծագործական աշխատանքի, հետաքրքրական գաղափարների ու թիմային ոգու համար: 
Հ.Գ. Կայքէջի պատրաստման գաղափարը Sevuni &Tevian ընկերությանն է: Կայքէջը պատրաստվել է անվճար»,-եզրափակել է խոսնակը: