Մասիսից այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում


Մասիսից այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում
Մարտ 24 13:31 2019

Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկա կյանքին անմիջական վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Ասալանյանը։

«Հոսպիտալացված երեխան շնչուղիների խոր այվածք ունի, մաշկի մոտ 40 տոկոսն այրված է»,- ասաց  Հովհաննես Ասալանյանը՝ հավելելով, որ երեխան միացված է արհեստական շնչառության սարքին։