Իտալիայում ամբողջական կղզի է վաճառքի հանվել 1.1 մլն դոլարով


Իտալիայում ամբողջական կղզի է վաճառքի հանվել 1.1 մլն դոլարով
Մարտ 24 18:00 2019

Իտալիայում արիտոկրատ ծագում ունեցող ընտանիքն անձնական կղզի է վաճառքի հանել ավելի մատչելի գնով, քան Տոսկանայի վիլլաներից որևէ մեկը կամ բնարականը Մանհեթենում:

Ինչպես գրում է CNN-ը, խոսքն Իսոլա դելլե Ֆեմինե կորալյան կղզու մասին է, որը տեղակայված է Պալերմոյի մոտակայքում: Այն ներկայանում է 17-րդ դարի քարե աշտարակով: Կղզին վաճառքի է հանվել մոտ 1.1 մլն դոլարով:

Այս քայլին իտալացիների ընտանիքը, ինչպես և շատերն այդ շրջանում, գնում են, քանի որ չեն կարողանում վերանորոգել և խնամել կալվածքները, որոնք իրենց են պատկանում դարեր շարունակ: