ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են Լոռու մարզում հրազենի կիրառմամբ միջադեպի հանգամանքները


ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են Լոռու մարզում հրազենի կիրառմամբ միջադեպի հանգամանքները
Մարտ 24 13:10 2019

ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են Շենավանից Շիրակամուտ  գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում, հրազենի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

 
Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում:  ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ  գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքներ, ինչպես և միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»: