Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2106»-ը և «Opel Astra»-ն. կան տուժածներ


Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2106»-ը և «Opel Astra»-ն. կան տուժածներ
Մարտ 24 11:22 2019

Մարտի 24-ին՝ ժամը 04:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1967թ.), «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Ս.Հ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Գ.Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Հ.-ն (ծնված 2002թ.), հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Խ.Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Խ.Մ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: