Ինչի՞ կարող է հանգեցնել չափից շատ ձու ուտելը


Ինչի՞ կարող է հանգեցնել չափից շատ ձու ուտելը
Մարտ 24 00:23 2019

Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆիլակտիկ բժշկության դեպարտամենտի գիտնականները հայտարարել են, որ մեկ ձվի մեջ խոլեստերինի պարունակությունը մոտ 186 մգ է,  ուստի 3-4 ձվի դեպքում  խոլեստերինի պարունակությունը  հասնում է 550-750 մգ:

Խոլեստերինի այս քանակությունը կարող է  մեծացնել սրտի հիվանդությունների առաջացման  վտանգը, ինչը մի քանի տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան  հավանականությունը:

Փորձագետները կարծում են, որ նորմայից ավել  օգտագործվող  ձվի յուրաքանչյուր կեսը  շուրջ 1,1%-ով մեծացնում է որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Փորձագետները վերլուծել են 29 հազար մարդու առողջական տվյալները, ապա ուսումնասիրել նրանցից յուրաքանչյուրի սննդակարգը և պարզվել է, որ  հիմնականում խոլեստերինն առկա է հատկապես ձվի մեջ, ուստի դրա չարաշահումը կարող է վտանգավոր լինել։

Աղբյուր՝ Բուժ ինֆո



loading...