Լոնդոնի ծննդատունն աշխատում է առանց հանգստյան օրերի․ Մեգան Մարքլին են սպասում


Լոնդոնի ծննդատունն աշխատում է առանց հանգստյան օրերի․ Մեգան Մարքլին են սպասում
Մարտ 23 23:56 2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝  Մեգան Մարքլը, օրերս լույս աշխարհ կբերի առաջնեկին։ Սպասվում է, որ նա իր առաջնեկին լույս աշխարհ կբերի «Ֆրիմլի Պարկ» հիվանդանոցում, հաղորդում է Daily Mail-ը։

Մեգան Մարքլին հիվանդանոցում սպասում են մոտ օրերս: Անձնակազմին հանձնարարված է աշխատել առանց հանգստյան օրերի, քանի որ ցանկացած պահի Մեգան Մարքլին ընդունելու և պատշաճ օգնություն ցույց տալու կարիք կարող է առաջանալ: