Հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն էր


Հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն էր
Մարտ 23 23:06 2019

Մարտի 22-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի ժամը 17.30-ից մարտի 22-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն և պահարանի վերևի դարակում եղած 456.000 դրամից գողացել 170.000 դրամը, որն առանձնացված է եղել ըկերության աշխատակցուհիներից մեկի աշխատավարձը վճարելու համար:
Նույն օրը, ժամը 17-ին, բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոր-Գեղի գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել ընկերության պահակ 23-ամյա Գոռ Բ․-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել: 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Նաիրիի քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...