Նատալյա Օրեյրոն Պուտինից Ռուսաստանի քաղաքացիություն է խնդրել (տեսանյութ)


Նատալյա Օրեյրոն Պուտինից Ռուսաստանի քաղաքացիություն է խնդրել (տեսանյութ)
Մարտ 23 22:42 2019

«Վայրի հրեշտակը» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն, ով համերգային ծրագրով գտնվում է Ռուսաստանում, հյուրընկալվել է  Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրին։

Նա ասել է, որ հաճախ է լինում Ռուսաստանում եւ իրեն համարյա ռուս է զգում, սակայն ավելին՝ «ավելի ռուս, քան Ժերեր Դեպարդիեն», որը քաղաքացիություն է ստացել եւ մի քանի տարի առաջ՝ գրանցում։

«Ինձ մնում է միայն, որպեսզի Պուտինն ինձ անձնագիր հանձնի», - ծիծաղով հավելել է երգչուհին։

Այնուհետեւ Ուրգանտը նրան առաջարկել է հենց եթերի ժամանակ դիմել Ռուսաստանի նախագահին, ինչն էլ երգչուհին արել է։