Վթար Սարիգյուղ համայնքում. կա տուժած


Վթար Սարիգյուղ համայնքում. կա տուժած
Մարտ 23 22:30 2019

Մարտի 23-ին, ժամը 19:34-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Է.Բ., ծնված 1999 թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշերի (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1959 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ա.Թ.-ն հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: