Արցախցի փոքրիկի ելույթը հիացրել է ժյուրիի անդամներին (տեսանյութ)


Արցախցի փոքրիկի ելույթը հիացրել է ժյուրիի անդամներին (տեսանյութ)
Մարտ 23 19:45 2019

10-ամյա արցախցի Միխայիլ Գրիգորյանը, ով 2017-ին «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրել է Հայաստանը, մասնակցել է ռուսական «Голос Дети» հեռուստատեսային երաժշտական մրցույթի կույր լսումների փուլին՝ ներկայանալով Բրունո Մարսի Versace on the Floor երգով:

Ժյուրիի անդամները հիացել են Միշայի ելույթով։ Շրջվել են Սվետլանա Լոբոդան և Վալերի Մելաձեն:

«Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից»,-ասել է Միշան։ Նա ընտրել է Վալերի Մելաձեին։