Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը

Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը
Մարտ 23 18:08 2019

Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձրունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։

Ինչպես հայտնի է,  Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքներում»:

«Գոլանի բարձրունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության  առջև։ 1967թ-ից ի վեր Գոլանի բարձրունքները գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ։ Իսրայելական օկուպացիան ստիպեց, որ իրենց բնակավայրերից գաղթեն ոչ միայն  տարածաշջանում ապրող արաբներն, այլև՝ թուրքմենները։  Մենք երբեք թույլ չենք տա օրինականացնել Գոլանի բարձրունքների օկուպացումը»։

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
loading...