Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին


Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Մարտ 23 17:47 2019

ՀՀ զինված ուժերի անձնակազմը մարտի 23-ին մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին:

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները: