Խոշոր վթար Երեւանում. բախվել են Hyundai Elisson-ը, բեռնատար Isuzu-ն եւ տաքսի Opel-ը. կա վիրավոր


Խոշոր վթար Երեւանում. բախվել են Hyundai Elisson-ը, բեռնատար Isuzu-ն եւ տաքսի Opel-ը. կա վիրավոր
Մարտ 23 16:38 2019

Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11։52-ի սահմաններում Ազատամարտիկների եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai Elisson մակնիշի 243 AF 61 համարանիշի, Isuzu մակնիշի 878 OM 61 համարանիշի եւ Opel մակնիշի 35 ՏT 030 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը, որը շահագործվում է որպես տաքսի, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, իսկ Hyundai-ն էլ բախվել է բեռնատար Isuzu-ին։