Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու կամավորները մաքրել են Մյասնիկյան պողոտայից այգի բերող կամրջի ձախ կողմը


Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու կամավորները մաքրել են Մյասնիկյան պողոտայից այգի բերող կամրջի ձախ կողմը
Մարտ 23 15:50 2019

Երևանի կենդանաբանական այգին մարտի 23-ին ևս անմասն չի մնացել համապետական շաբաթօրյակից:

Այգու տարածքից հեռացվել է ԵՐԱԶ-ի մի թափք, որը հավանաբար ինչ-որ շրջանում ծառայել է ինչ-որ նպատակի: Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ այգու մատույցներում, մասնավորապես Մյասնիկյան պողոտայից Կենդանաբանական այգի բերող կամրջի ձախ կողմում, պարզապես սարսափելի վիճակ էր: «Այդ սարսափելի վիճակը նկարներում կտեսնեք, կտեսնեք նաև մեր աշխատակիցների և սիրելի կամավորների աշխատանքի արդյունքը, բայց...Մեծ հույսեր ունենք, որ նման մասշտաբային աղբահանության կարիք չի լինի, մանավանդ որ աղբը ցանկապատից այն կողմ նետելու սիրահարները շատ հանգիստ կարող են մոտենալ այդ ցանկապատի աջ հատվածում գտնվող երկու մեծ աղբարկղերին ու իրենց նետելիքը այնտեղ գցեն»,-տեղեկացրին այգուց, շնորհակալություն հայտնելով բոլոր աշխատակիցներին ու կամավորներին այսօրը համաքաղաքային շաբաթօրյակին նվիրելու համար: