Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին


Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Մարտ 23 15:14 2019

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, քրեակատարողական ծառայության, ինչպես նաև բոլոր հիմնարկների աշխատակիցները նույնպես իրականացրել են  ծառայության շենքի, հիմնարկների տարածքների մաքրության և բարեկարգման ակտիվ աշխատանքներ:

 

Ծառայության անձնակազմի կողմից թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև վարչական շենքի հարակից փողոցում: