Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում շաբաթօրյակին մասնակցելու ժամանակ արձանագրել է մտահոգիչ պատկեր


Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում շաբաթօրյակին մասնակցելու ժամանակ արձանագրել է մտահոգիչ պատկեր
Մարտ 23 14:32 2019

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում շաբաթօրյակին մասնակցելու ժամանակ արձանագրել է մտահոգիչ պատկեր:  Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են հատված  փայտեր:

«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա հրավիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը: