Պուրակ մաքրելու մասին մտածել էի, պատգամավոր դառնալու մասին չէի մտածել. Հայկ Սարգսյան


Պուրակ մաքրելու մասին մտածել էի, պատգամավոր դառնալու մասին չէի մտածել. Հայկ Սարգսյան
Մարտ 23 14:26 2019

Օղակաձև այգուց պատրաստվում  եմ գնալ  մեր բակում շարունակել մաքրությունը: Պուրակ մաքրելու մասին մտածել էի, պատգամավոր դառնալու մասին չէի մտածել:Այս մասին լրագրողների հետ զրույցում համապետական շաբաթօրյակի շրջանակում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

 «Եթե շատ մարդ ներգրավվի մաքրման պրոցեսի մեջ, մեր հայրենակիցները կսկսեն քիչ կեղտոտել միջավայրը, ինչի հետևանքով կպահպանվեն մեր կանաչ այգիները և չեն աղտոտվի շատ: Երբ գալիս էինք այստեղ, բոլոր պուրակներում շատ մարդիկ կային, ինչը ոգևորող էր, ոնց որ հեղափոխության նման մի բան տեղի ունեցած լինի մարդկանց մտածելակերպի մեջ, որովհետև չեմ հիշում, որ նման մեծ թվով մարդիկ ներգրավված լինեն մաքրման աշխատանքներում»,- ասաց նա: