Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին.«Հրապարակ»


Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին.«Հրապարակ»
Մարտ 23 10:17 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրինք՝ մինչ պատգամավոր դառնալը Դուք կառավարական ամառանոցի կառավարիչն էիք` ՊՈԱԿ-ի տնօրենը, Նիկոլ Փաշինյանը լայվերից մեկում «շակալ» ցույց տվեց. շա՞տ էին այդ տարածքում կենդանիները։ «Այո, կային ե՛ւ շակալ, ե՛ւ աղվեսներ, մի հատվածում նաեւ բներ կային»: Օձերի՞։

«Չէ, շակալների ու աղվեսների, ձորից էին նրանք, ենթադրում եմ, բարձրանում, ուտելիքի հետեւից էին գալիս»: Երբ տնօրեն էիք, ովքե՞ր էին ապրում ամառանոցում: «Երբ ես գնացի, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն արդեն պատրաստվում էր դուրս գալ այնտեղից. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանենք էին, հետո օգոստոսին եկավ Արթուր Վանեցյանը»:

Շփում կա՞ր նրանց միջեւ: «Իհարկե` ոչ։ Ի դեպ, եթե անկեղծորեն ասեմ` վեց ամիս լինելով տնօրեն, ես ոչ մի անգամ գոնե պատահական չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին»: Որ հանդիպեիք, կբարեւեի՞ք։ «Այո, կարծում եմ` այո»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...