«Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». Մանվել Գրիգորյանը նախընտրութմ է ԿԳԲ-ի պադվալը.«Հրապարակ»


«Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». Մանվել Գրիգորյանը նախընտրութմ է ԿԳԲ-ի պադվալը.«Հրապարակ»
Մարտ 23 09:30 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ:  Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է։ «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է` 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12  է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է․ «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»:

Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվալում ավելի հարմար է»: Ինչո՞ւ։ Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դատապարտյալների հիվանդանոցում» ով ասես չի պառկած, ինչ վարքագիծ ասես` չի դրսեւորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում