Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի». ՊԵԿ-ում այլեւս պարգեւատրում չի լինի.«Ժամանակ»

Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի». ՊԵԿ-ում այլեւս պարգեւատրում չի լինի.«Ժամանակ»
Մարտ 23 08:08 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար:

Մաշադյանը աշխատողներին հասկացրել է, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով: «Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի»,- բառացիորեն ասել է Մաշադյանը և հասկացրել, թե ով դժգոհ է, որ միայն մաքուր աշխատավարձն է ստանալու առանց պրեմիաների, կարող է դիմում գրել ու գնալ՝ դուռը բաց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...