Ինչու չի կարելի օտար տեղերում զուգարանակոնքը պատել թղթով

Ինչու չի կարելի օտար տեղերում զուգարանակոնքը պատել թղթով
Մարտ 23 00:06 2019

Երբ օգտվում եք հասարակական զուգարանից կամ անծանոթ վայրում եք հոգում ձեր բնական կարիքները, ապա ամեն կերպ ցանկանում եք խուսափել ավելորդ անգամ զուգարանակոնքի հետ ուղղակի շփումից և տեղի մանրէներին ձեզ վրա հավաքելուց։ Շատերը կարծում են, թե նստատեղը պատելով զուգարանի թղթով, ազատվում են այդ տհաճ երևույթից։ Բայց, որքան էլ զարմանալի է, նստատեղը զուգարանի թղթով պատելիս դուք ավելի եք վատացնում վիճակը։ Ի սկզբանե զուգարանակոնքերը նախագծված են այնպես, որ մանրէները, կոպիտ ասած, ուղղակի «սայթաքում են» դրա վրայից և չեն կարողանում կառչել։ Եվ ահա, երբ դուք թղթով պատում եք այն, նրանց համար կառչելու արհեստական հենարան եք ստեղծում։ Բացի այդ, ամեն անգամ ձեր կարիքները հոգալուց հետո, երբ քաշում եք ջուրը, օդի մեջ միլիոնավոր բակտերիաներ են հայտնվում, որոնց մի մասն էլ տեղ է գտնում հենց զուգարանի թղթի վրա։ Պատելով զուգարանակոնքը դրանով և նստելով վրան, դուք ուղղակիորեն նստում եք մանրէների վրա։ Եթե նկատած լինեք, գոյություն ունեն հատուկ այդպիսի թղթեր, որոնք հարմարեցված են հենց նստատեղի չափսով և պատրաստված են հատուկ թղթից, որոնց վրայից ևս մանրէները «սայթաքում են»։

Ձեր մարմինն, այսպես, թե այնպես, բնատուր օժտված է հակաբակտերիալ պատնեշով, որը պատշտպանում է նմանատիպ իրավիճակներից։ Վերջին հետազոտությունները պարզել են, որ հասարակական զուգարանի միջին վիճակագրական զուգարանկոնքը ավելի մաքուր է, քան ձեր տան լվացարան, մթերքներ կտրատելու տախտակը և աման լվանալու սպունգը։
Զուգարանի մանրէներից ազատվելու ամենալավ տարբերակը ձեռքերը օճառով մանրակրկիտ լվանալն է (ամենաքիչը 20 վայրկյան)։ Հատկապես պետք է լավ լվանալ մատների արանքներն ու եղունգների տակերը։ Այնուհետև լավ չորացնել և աշխատել դուրս գալիս մաքուր ձեռքերով չդիպչել դռան բռնակին։

loading...