Քաղցկեղով հիվանդ 49-ամյա տղամարդը հրացանով ինքնասպան է եղել


Քաղցկեղով հիվանդ 49-ամյա տղամարդը հրացանով ինքնասպան է եղել
Մարտ 22 23:36 2019

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11-րդ փողոցի 20-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված զենքով ինքնասպան է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ զենքը օրինական է և նա այսօր է իր անունով ստացել և ինքնասպանության պատճառը նրանում է, որ բժիշկները նրան հայտնել են, որ ինքն անբուժելի հիվանդ է, ունի քաղցկեղ և այսօր իր անունով ստացած զենքով նա ինքնասպան է եղել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծված խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։