Առաջարկում եմ ԱԺ պատգամավորների աշխատավարձը տալ սահմանում ծառայողներին, իսկ նրանց աշխատավարձը՝ պատգամավորներին. Էրիկ Օհանյան


Առաջարկում եմ ԱԺ պատգամավորների աշխատավարձը տալ սահմանում ծառայողներին, իսկ նրանց աշխատավարձը՝ պատգամավորներին. Էրիկ Օհանյան
Մարտ 22 19:38 2019

Արևելյան մարտարվեստների մարզիչ, դերասան, «Armenian Power» մարտական ակումբի հիմնադիր Էրիկ Օհանյանն առաջարկում է պատգամավորներին իրենց աշխատավարձերը տրամադրել սահմաններում աշխատողներին:

«Քանի որ ՀՀ-ում բյուջե չկա, որ սահմանամերձ գոտիներում աշխատողների աշխատավարձը բարձրացնեք, կառաջարկեմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը տալ այսօրվա ազգային ծառայողներին՝ սահմաններում աշխատողներին, իսկ նրանց աշխատավարձը տալ ՀՀ պատգամավորներին: Պատգամավորների աշխատանքային ժամը օրվա մեջ 8-12 ժամ է, օրվա վերջ գնում են ուր ուզում են, տեսնում են, ով իրենց սպասում է, արթնանում են անպայման տանը, ուտում են ինչ իրենք ուզում են, շաբաթ և կիրակին անցկացնում են իրենց հարազատների հետ:

Շնորհակալ ենք Ձեր աշխատանքի համար: Այդ ամենի համար ստանում են ամենաքիչ աշխատավարձը երևի 500.000 դրամ, իսկ սահմանում աշխատողը, օրվա մեջ աշխատում է 24 ժամ, ուտում քարից փափուկ, բամբակից պինդ ինչը չի շարժվում, քննում են ավտոմատի հետ, արթնանում դզոտիկում, շաբաթ կիրակին անցկացնում երկուշաբթի, երեքշաբթիի պես: Աշխատավարձ են ստանում՝ ամոթ է, (ծիծաղելի է, շատ ծիծաղելի է): Երկու աշխատանքներն էլ կոչվում են «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Այդ փոփոխությունից հետո կերևա, կաշառքը վերացա՞վ ու ով կմնա ծառայելու:

Լավ, գոնե իրար գումարենք երկուսուկես անենք. Օրինակ՝ 500.000+ամոթա:2= աշխատավարձ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: