«Անլուրջ եմ համարում, Օպերայում շրջելը ինչ-որ մտադրությունների հետ կապելը». Խ. Սուքիասյանի խոսնակ

«Անլուրջ եմ համարում, Օպերայում շրջելը ինչ-որ մտադրությունների հետ կապելը».  Խ. Սուքիասյանի խոսնակ
Մարտ 22 13:46 2019

Պարոն Սուքիասյանը օրվա կտրվածքով  քաղաքի տարբեր հատվածներում է շրջում: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց գործարարի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը՝անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն  իր «շքախմբով» շրջել է Օպերայի շրջակա տարածքներում  և ուսումնասիրել ապամոնտաժված սրճարանների տեղանքը:

Հարցին, թե ինչ մտադրություններ ունի գործարարը ապամոնտաժված սրճարանների տարածքի հետ կապված, հնարավո՞ր է մասնակցի Օպերայի հարակից տարածքում սրճարանների փոխարեն կառուցվող նու պուրակի համար հայտարարել բաց մրցույթին, խոսնակը պատասխանեց.

«Պարոն Սուքիասյանը օրվա կտրվածքով   քաղաքի տարբեր հատվածներում է շրջում: Անլուրջ եմ համարում, որ այդտեղ շրջելը ինչ-որ մտադրությունների հետ է կպավում:Մենք կանաչապատման մասնագետներ չունենք, այդ մրցույթին մասնակցելու պատճառներ չունենք: Իսկ այդտեղ միայն կանաչապատման հետ  կապված մրցույթ կարող է լինել»:

loading...