Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ


Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Մարտ 22 12:22 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

 

Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:

 

Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից: