«Հոկտեմբերի 27-ի գործը կվերաբացվի փաստերի առկայության դեպքում»․ սկսվել են ստուգումներ


«Հոկտեմբերի 27-ի գործը կվերաբացվի փաստերի առկայության դեպքում»․ սկսվել են ստուգումներ
Մարտ 22 12:35 2019

Այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողով էր այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Իրադարձությունն ինքնին աննախադեպ էր, և ԱԱԾ տնօրենը բարձր գնահատեց պատգամավորների հանդիպման արդյունավետությունը, իսկ քննարկման ավարտից հետո հանդիպեց նաև լրագրողների հետ։

ArmDay.am-ի հարցին՝ արդյո՞ք Վահան Շիրխանյանի հայտնի նամակում չկային նոր հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան վերաբացել հոկտեմբերի 27-ի գործը, Վանեցյանը պատասխանեց,-«Գլխավոր դատախազը Վահան Շիրխանյանի հայտնի նամակը ուղարկել է մեզ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ և եթե կլինեն փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել հոտեմբերի 27-ի գործը, կամ հարուցել նոր քրեական գործ, հավաստիացնում եմ, որ այդպես էլ կլինի»։

ԱԱԾ տնօրենը նաև չհերքեց այն վարկածը, որ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, սակայն խոստացավ, որ առաջիկայում այդ մասին հայտարարությամբ հանդես կգան։

Վաչիկ Գրիգորյան