«Իրավունք». Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլեւ ընկերներին


«Իրավունք». Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլեւ ընկերներին
Մարտ 22 10:28 2019

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգությամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, եւ վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո:

Ըստ նույն աղբյուրների՝ նա քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր: Թե որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, հետաքրքրվեցինք հենց Հայկ Մարությանից: Եվ թեպետ նա հերքեց, որ կինը քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, բայցեւ հաստատեց, որ քաղաքապետարան բերում է ոչ միայն կնոջը:

«Բնականաբար, չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, ուղղակի քաղաքացիները, ովքեր կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում: Եվ մենք ողջունում ենք բոլորին, այդ մարդիկ, որոնք ինչ-որ գիտելիքներ ունեն, այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին»,- խոստովանեց Երեւանի քաղաքապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...