«Ժողովուրդ». «Հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…». Օսիպյանը՝ Լեւոն Երանոսյանի մասին

«Ժողովուրդ». «Հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…». Օսիպյանը՝ Լեւոն Երանոսյանի մասին
Մարտ 22 10:16 2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝ մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը: Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ։

«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...