Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով ԱՄՆ-ն կասեցնելու է F-35-ների մատակարարումը Թուրքիային

Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով ԱՄՆ-ն կասեցնելու է F-35-ների մատակարարումը Թուրքիային
Մարտ 22 00:05 2019

Պենտագոնի միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Քեթի Վելբերգերը կարծում է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կասեցնելու է ամերիկյան  F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Ինչպես հայտնի  է F-35 կործանիչների մատակարարման հնարավոր կասեցման պատճառն  է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ստորագրել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ պայմանագիր, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ-ը։


Ամերիկացի պաշտոնյան պնդել է, որ Վաշինգտոնն այս հարցում վճռական է տրամադրված և հստակ ազդանշաններ է տալու Անկարային։

Ավելի վաղ էլ Պենտագոնը մի քանի անգամ Անկարային զգուշացրել էր, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան գնի  S-400-ները:

Հիշեցնենք,  որ այս պահին Թուրքիային են հանձնվել միայն 4 միավոր F-35-ներ, որոնք էլ առայժմ Թուրքիայում չեն։ Ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի՝ Թուրքիան ընդհանուր պետք է ստանա 100 միավոր F-35։ Մնացած 96 –ի ճակատագիր այս պահին անորոշ է։

ermenihaber.am

loading...