Սեքս արդյունաբերության աշխատակիցներին տեղին չէ դիտարկել որպես զբոսաշրջային արժեք.զբոսաշրջիկների մուտքը կարգելվի Կարմիր լապտերների թաղամաս


Սեքս արդյունաբերության աշխատակիցներին տեղին չէ դիտարկել որպես զբոսաշրջային արժեք.զբոսաշրջիկների մուտքը կարգելվի Կարմիր լապտերների թաղամաս
Մարտ 21 13:30 2019

Ամստերդամի իշխանությունները խստացրել են միջոցառումների անցկացման կարգը քաղաքի կենտրոնում. նոր որոշումների համաձայն՝ Դե Վալեն շրջանը, որը հայտնի է որպես կարմիր լապտերների թաղամաս, այլեւս չի կարող լինել զբոսաշրջիկների էքսկուրսիայի վայր, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով NOS հեռուստաալիքին։

Քաղաքապետարանի պաշտոնյաների կարծիքով՝ քաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների խմբերի բացակայությունը թույլ կտա այն ավելի հանգտավետ դարձնել։ Տեղի իշխանությունները նաեւ կարծում են, որ մեր օրերում սեքս արդյունաբերության աշխատակիցներին տեղին չէ դիտարկել որպես զբոսաշրջային արժեք։