Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)


Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)
Մարտ 21 13:10 2019

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրո 2020-ի ընտրական փուլի հանդիպումներին:

FAF շարժման ներկայացուցիչները հավաքականի վերջին մարզման ավարտին քաջալերել են մեր ընտրանու խաղացողներին:

Երկրպագուները կատարել են ՀՀ պետական օրհներգը, որի ընթացքում նրանց միացել է նաև Յուրա Մովսիսյանը: Այս մասին տեղեկանում ենք FAF-ի ֆեսբուքյան էջից:Հիշեցնենք, որ մարտի 23-ին Հայաստանի հավաքականը Սարաևոյում ուժերը կչափի Բոսնիա  և Հերցոգովինայի հավաքականի հետ: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Տեսանյութերը`  FAF/facebook, Sputnik Армения/youtube

Լուսանկարը` FAF/facebook

 


loading...