«Ժողովուրդ». ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն


«Ժողովուրդ». ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն
Մարտ 21 10:01 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց` հօգուտ մեղադրյալի: