Իսրայելական լուսնագնացը հաջողությամբ դեպի լուսնամերձ տարածություն է ուղևորվել


Իսրայելական լուսնագնացը հաջողությամբ դեպի լուսնամերձ տարածություն է ուղևորվել
Մարտ 21 10:40 2019

Իսրայելական SpaceIL ընկերության ստեղծած «Բերեշիթ» մասնավոր լուսնագնացը հաջողությամբ ուղևորվել է դեպի լուսնամերձ տարածություն՝ արբանյակի մակերևույթին վայրէջք կատարելուց առաջ վերջին անգամ ուղղելով ընթացքը, որի համար մոտ մեկ րոպեով միացրել է շարժիչը: «Սա դեպի Լուսին տանող ճանապարհին վերջին խոշոր քայլն էր: Հնարավոր է՝ հետագայում ուղեծրի չնչին շտկումների շարք անենք, սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մենք հաջողությամբ լուսնամերձ տարածություն ենք դուրս եկել»- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Բերեշիթ» լուսնագնացը Falcon 9 հրթիռով տիեզերք էր ուղարկվել փետրվարի վերջին: Իսրայելի կողմից դեպի Լուսին ուղարկված առաջին տիեզերական սարքը Լուսնի վրա գիտական փորձարկումներ կկատարի, որի շրջանակում կչափվի լուսնային մագնիսական դաշտը: