Ֆրանսիայում սևամորթ ռեփերին 5,600 դոլարի չափով տուգանքի են ենթարկել «սպիտակ երեխաներին սպանելու» մասին երգի համար


Ֆրանսիայում սևամորթ ռեփերին 5,600 դոլարի չափով տուգանքի են ենթարկել «սպիտակ երեխաներին սպանելու» մասին երգի համար
Մարտ 21 10:08 2019

Ֆրանսիացի սևամորթ ռեփեր Նիկ Կոնրադը ստիպված կլինի 5,600 դոլարի չափով տուգանք վճարել սպիտակամորթ երեխաներին սպանելու կոչերով երգի տեսահոլովակի համար, այս մասին հաղորդում է BBC-ն:

Նրա Hang White People երգի տեսահոլովակում բեմականացված է սպիտակամորթ տղամարդու առևանգումը, հոլովակում նրան ծեծի են ենթարկում, իսկ վերջում կախաղանի բարձրացում: 

Երաժշտին մեղավոր են ճանաչել բռնության կոչեր իրականացնելու ու ռասսայական ատելության տարածման համար:

«Ես գնում եմ մանկապարտեզ, ես սպանում եմ սպիտակ երեխաներին: Արագ բռնի՛ր ու կախի՛ր նրանց ծնողներին»,- ասվում է երգի տեքստում:

Կոնրադը հայտնել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը, քանի որ նրա տեսահոլովակի իրական նպատակն այլ է եղել. ըստ նրա՝ ինքը փորձել է ստիպել մարդկանց գիտակցել ռասիզմի վտանգն ու շոկի ենթարկել նրանց դերերի փոփոխությամբ: Երգչի պաշտպանները նաև հայտնել են, որ դատական քաշքշուկների պատճառով ռեփերը կորցրել է իր աշխատանքը հյուրանոցում, որտեղ հանդիսանում էր հաստատության ադմինիստրատորը: