3 տարի հիվանդին բուժել են ընկճախտից՝ քաղցկեղի փոխարեն

3 տարի հիվանդին բուժել են ընկճախտից՝ քաղցկեղի փոխարեն
Մարտ 21 00:02 2019

Մեծ Բրիտանիայում բժիշկները երեք տարի շարունակ չեն կարողացել հիվանդի մոտ հայտնաբերել ձվարանների քաղցկեղը՝ նրա գանգատները վերագրելով վատ ինքնազգացողությանը, իսկ որովայնի փքվածությունը՝ հետծննդաբերական ընկճախտին, գրում է nytimespost.com-ը: Հիվանդը՝ Ուելս կոմսության 38-ամյա բնակչուհի Քլեր Թոմփսոնը 2013 թվականին աղջիկ է լույս աշխարհ բերել: Դրանից հետո նա սկսել է դժգոհել վատ ինքնազգացողությունից ու որովայնի փքվածությունից, ինչպես նաև դաշտանային ցիկլի ժամանակ ուժեղ արնահոսությունից: Ամեն հետազոտությունից հետո, իսկ դա, ըստ Քլերի, տեղի է ունեցել ավելի քան 20 անգամ, բժիշկները նրա մոտ հետծննդաբերական ընկճախտ են ախտորոշել: Կինը նորից է դիմել իր գինեկոլոգին: Այս անգամ Թոմփսոնին ուղարկել են նոր հետազոտություններ անցնելու: Այս անգամ բժիշկները վերջապես նրա ձախ ձվարանում և արգանդափողում 10 սանտիմետրանոց գոյացություն են հայտնաբերել, սակայն կնոջը հավաստիացրել են, թե դա կիստա է: Միայն 2016 թվականին բժիշկները հայտնաբերել են, որ կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ է: Նա վիրահատության է ենթարկվել. հեռացվել է 3 ուռուցք: Վիրահատական միջամտությունը բարեհաջող է անցել, և կինը կարողացել է հաղթահարել քաղցկեղը:

 

loading...