Համացանցում հայտնվել են արքայազն Չարլզի՝ ծաղկավոր կիսավարտիքով լուսանկարները


Համացանցում հայտնվել են արքայազն Չարլզի՝ ծաղկավոր կիսավարտիքով լուսանկարները
Մարտ 20 23:18 2019

Համացանցում հայտնվել են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու 70-ամյա որդու՝ արքայազն Չարլզի լողազգեստով լուսանկարները: Դրանք հրապարակվել են ինստագրամյան Windsor Royal Family էջում:

Լուսանկարներում արքայազն Չարլզը ծաղկավոր կիսավարտիքով շրջում է լողափին: Հաղորդվում է, որ այժմ նա շրջագայում է Կարիբյան կղզիներում:

Լուսանկարներն արվել են Բարբադոսում: Թագավորական զույգն առաջին անգամ է կղզի այցելում: Հաջորդիվ նրանք պատրաստվում են Կուբա այցելել:

Սոցկայքի օգտատերերը ակտիվորեն քննարկել են լուսանկարները: Շատերի կարծիքով՝ արքայազնն իր տարիքի համար լավ տեսք ունի: