Հագուստ, ուտելիք, անգամ քնելու տեղ չունեն . մայրը վեց երեխայի հետ մնացել է դրսում. (լուսանկարեր)

Հագուստ, ուտելիք, անգամ քնելու տեղ չունեն . մայրը վեց երեխայի հետ մնացել է դրսում.  (լուսանկարեր)
Մարտ 20 19:20 2019

Շիրակի մարզի Մանթաշավան գյուղում ապրող  բազմազավակ ընտանիքն անտուն է մնացել: Armday.am -ի հետ զրույցում Կատյա Խաչատրյանը պատմեց, որ ամուսինը հրդհել է տունը և  ինքն ու վեց երեխան գնալու տեղ չունեն:

Կատյայի խոսքով՝ամուսինը,  վերջերս սկսել է չարաշահել  ալկոհոլը  ու նաև հոգեկան խանգարում է ձեռք բերել:  Մինչ տունը հրդեհելը սկսել  անհարգալից  պահել բոլորի հանդեպ, ծեծել է կնոջը: Բազմազավակ երեխաների մայրը դիմել է Մանթաշավանի համայնքապետին, որպեսզի կացարան տրամադրի, սակայն համայնքապետը մերժել է՝ասելով, որ միջոցներ չկան  և  նրա նման ընտանիքներ շատ կան համայնքում:

Կինը, ով տան հրդեհից հետո բաժանվե է ամուսնուց, երեխաների հետ  ստիպված վերադարձել է հայրական գյուղ, սակայն հայրական տանը չի մնացել, քանի որ ընտանիքը բազմանդամ է, և անհնար է համատեղ ապրել:

Նա  օգնության ձեռք է խնդրել Շիրակավանի համայնքապետից, և համայքնապետը նրանց ժամանակավոր կացարան է տրամադրել, որպեսզի բաց երկնքի տակ չմնան: Հին տանից, ոչինչ չի մնացել, ո՛չ սնունդ,  ո՛չ հագուստ.  ամբողջն այրվել է:

Մեր հետ զրույցում, ՝ Կատյա Խաչատրյանը  պատմեց, որ ամուսինը նման վիճակում է  հայտնվել ծնողներից մահից հետո: Մինչ այդ, հարգալից, աշխատասեր ամուսին է եղել:

Տասնչորս տարվա համատեղ ամուսնությունից հետո բաժանվել են, վեց երեխաները առանց հոր են մեծանում,ավագ երեխան տասներեք տարեկան է, փոքրը՝ ՝ երեք  ու կես:

Մայրը նշեց, որ երեխաներն առողջական խնդիրներ չունեն, դպրոց են հաճախում, միայն թե, ապրելու համար տարրական պայմաններ չունեն:

Շիրակավանի համայնքապետ Սլավիկ Վարոսյանը Armday.am-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր ամեն ինչ անում է  ընտանիքին օգնելու համար :

 «Խնդրեցի նախկին բնակիչներին՝ թուլ տալ իրենց տանը բնակվեն, որպեսզի ձմռանը , բաց երկնքի տակ չման: Սահմանային կարգավիճակ ունեցող գյուղ է, վատ պայամններ են ապրելու համար»,-ասաց  համայնքապետը:

Նրա խոսքով՝ գյուղում շուտով կարի արտադրություն  է բացվելու  և համայքնապետարանը  կմիջնորդի, որպեսզի բազմազավակ մայրը աշխատանք ունենա:

Անտուն  մնացած ընտանիքն այժմ գոյատևում է  կարեկից մարդկանց շնորհիվ, ովքեր  ինչով կարողանում են փորձում են օգնել  նրանց:

                        

 

loading...