Կհամարեմ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ են եղել, երբ որ մեր երկիրը ազատենք աղբից.Նիկոլ Փաշինյան


Կհամարեմ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ են եղել, երբ որ մեր երկիրը ազատենք աղբից.Նիկոլ Փաշինյան
Մարտ 19 12:34 2019

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը։ Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով։  «Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկարագրեց այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա: «Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը», - նշեց  ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին առկա է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալներով:

«Այդ ծրագերից 42 –ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:  Նա անդրադարձավ նաև մարտի 23-ին կայանալիք համապետական մաքրությանը: «Ես ինքս էլ մասնակցելու եմ, կմասնակցեմ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում, վիզուալ առումով ամենամեծ պրոբլեմներից մեկը աղբի համատարծության պրոբլեմն է, կհամարեմ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ են եղել, որ մեր երկիրը ազատենք աղբից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:



loading...