Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ կգումարի


Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ կգումարի
Մարտ 19 12:01 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` մարտի 22-ին ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Առաջինը վերաբերում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն, երկրորդ հարցով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն:

Երևանի ավագանու հերթական նիստը կկայանա մարտի 19-ին: Նիստի օրակարգում 12 հարց է  ընդգրկված: