Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2 անդամներ մանդատները վայր են դրել


Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2 անդամներ մանդատները վայր են դրել
Մարտ 19 07:45 2019

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին Երևանի ավագանու  նիստից առաջ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքի  ներկայացուցիչներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին: