Կալանավորված քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական.Զեյնալյան


Կալանավորված քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական.Զեյնալյան
Մարտ 19 11:15 2019

Կալանավորված քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքը: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև ներկայացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներում կատարված վերանորոգումների մասին տեղեկատվություն:

«Կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել մի քանի քրեակատարողական հիմնարկների, մասնավորապես՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքերով՝ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ են հատկացվել: