Հրազդանի բնակարաններից մեկում 53-ամյա բնակչի դի է հայտնաբերվել


Հրազդանի բնակարաններից մեկում 53-ամյա բնակչի դի է հայտնաբերվել
Մարտ 19 10:45 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 19:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է սեփականատեր Ա. Խ.-ի (ծնված 1966թ.) դին:



loading...