Բերման է ենթարկվել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն. հայտնաբերվել է ատրճանակ


Բերման է ենթարկվել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն. հայտնաբերվել է ատրճանակ
Մարտ 19 09:55 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Հայկ Սարգսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։